Հայկական Ժամանակ. Թմրամոլության մեջ կասկածվողները բաց չեն թողնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մամուլում լուրեր հայտնվեցին, որ նոյեմբերի 25-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված «Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանը և նրա ընկեր Ասատուր Առուստամյանը ազատ են արձակվել (նրանց ձերբակալությունը, հիշեցնեմ, դիտարկվում էր ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների համատեքստում)։ Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանը, սակայն, երեկ թերթի հետ հարցազրույցում հերքել է նրանց ազատ արձակելու մասին տեղեկությունը։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.-Պարոն Մաթևոսյան, Արմեն Մուրադյանի և Ասատուր Առուստամյանի վերաբերյալ քրեական գործը ձեր բաժնու՞մ է քննվում։-Այո, մեզ մոտ է քննվում։ Նախաքննությունը շարունակվում է։ Նրանք կալանավորվել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։-Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօրվա մամուլի հրապարակումներն այն մասին, որ Մուրադյանն ու Առուստամյանը ազատ են արձակվել։-Ես չգիտեմ, թե նրանց որտեղից այդպիսի տեղեկություններ։ Նման բան չկա, երկուսն էլ այժմ կալանավորված են։-Իսկ նախատեսո՞ւմ եք առաջիկայում փոխել նրանց խափանման միջոցը և ազատ արձակել։-Ոչինչ ասել չեմ կարող։ Ի՞նչ իմանամ, թե ինչ կլինի առաջիկայում։ Նման բան ասել չեմ կարող։   




Լրահոս