Կազմվել է բոլոր ժամանակների սեքսուալ կանանց (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Men’s Health տղամարդկանց ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների սեքսուալ կանանց վարկանշային աղյուսակը: Այսպես. սեքսուալ կանանց հարյուրյակը գլխավորում է հոլիվուդյան 42-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: Թոփ- հարյուրյակի երկրորդ հորիզոնականում է 1970-ական թվականների սեքս-խորհրդանիշ, դերասանուհի Ռաքել Ուելչը (նա խաղացել է “Մեր թվարկությունից առաջ միլիոն տարի”, “Ցանկություններից կուրացածը” և այլ ֆիլմերում):Երրորդ հորիզոնականում է հանրահայտ Մերիլին Մոնրոն: Այնուհետև հաջորդում են Բրիթնի Սփիրսը, Մադոննան, Ուրսուլա Անդրեսը, Բեթի Փեյջը, Պամելա Անդերսոնը, Ջեյն Ֆոնդան և Անջելինա Ջոլին, ով եզրափակել է լավագույն տասնյակը:Վարկանշային աղյուսակում են հայտնվել նաեւ Սքարլեթ Յոհանսոնը` 12-րդ, մոդել, պրոդյուսեր եւ հաղորդավար Աննա Նիկոլ Սմիթը` 17, դերասանուհի Մոնիկա Բելուչին` 21, թենիսիստուհի Աննա Կուրնիկովան` 29, դերասանուհի Սոֆի Լորենը` 47 , մոդել Թայրա Բենքսը`63, դերասանուհի Օդրի Հեփբերնը `82, պոռնոդերասանուհի Սաշա Գրեյը` 85, երգչուհի Թինա Թյորները` 99, իսկ լավագույն հարյուրյակը եզրափակել է դերասանուհի Քեթրին Բախը:




Լրահոս