Բակո Սահակյանը այցելել է Մարտունու շրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Արցախի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Մարտունու շրջան եւ երկրորդ պաշտպանական շրջանի զինավաններից մեկում մասնակցել նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահն ընդգծել է, որ դպրոցաշինությունը, հատկապես զորամասերում, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւոր ուղղություններից մեկն է, եւ պետությունը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին:Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ Մարտունի քաղաքում տեղակայված “Լուսակերտ” ՍՊԸ թռչնաֆաբրիկա եւ ծանոթացել նրա աշխատանքներին: Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է նաեւ 3-րդ պաշտպանական շրջանում նոր զորամասի բացմանը: Այնուհետեւ Բակո Սահակյանն ուղեւորվել է Մուշկապատ եւ Հաղորտի գյուղեր, որտեղ հանդիպում է ունեցել բնակչության հետ եւ քննարկել առկա խնդիրները: Նախագահը նշել է, որ առկա ներուժի օպտիմալ օգտագործումը հանդիսանում է բազմաթիվ խնդիրների լուծման գրավականը եւ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լուրջ աշխատանք` ինչպես տեղական, այնպես էլ շրջանային կառավարման օղակներում: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին մի շարք խնդիրների լուծման կապակցությամբ:Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս