Կլոպին չի հետաքրքրում «Մանչեստեր Յունայթեդը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանացի հայտնի մասնագետ, «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում լքել ակումբը:

«Մանչեստեր Յունայթեդը» շատ լավ ակումբ է, և ինձ գրավում են այդ ակումբի երկրպագուները, սակայն նվիրվածությունս «Բորուսիային» և մեր երկրպագուներին անհերքելի է»,-ասել է Կլոպը:

«Յունայթեդը», վստահեցնում է The Telegraph-ի լրագրողը, հարգում է Կլոպի որոշումը, այդ պատճառով չի փորձի գրավել գերմանացի մարզչին դեպի իր ակումբը:

Հավելենք, որ բրիտանական բուքմեյքերներն ակումբի մարզչի հիմնական թեկնածու են համարում Նիդեռլանդների հավաքականի մարզիչ Լու վան Գաալին:




Լրահոս