Այս պահին ArmLur.am-ի թղթակիցները Մայր Աթոռում են։
Մայր Աթոռի բակում զրուցել ենք «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի հետ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Այս հայտարարությունից հետո Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ևս հանդես եկավ հայտարարությամբ և հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































