Ազգային ժողովի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 9-ին ժամը 12։00-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կգնա ԱԺ։
Որպես հիմնական զեկուցող Թորոսյանը կզեկուցի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության հեղինակած նախագծերը։
Հետաքրքիրն այն է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծն, ինչպես Առողջապահության համապարփակ ապահովագրությունը, ներառված է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» և «Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր» ոլորտային եւ/կամ այլ ռազմավարությունների մեջ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Էմմա Միքայելյան























































































