Armenian text to speach

Պահքի սեղան․ Ոսպով քյուֆթա․ ինչպե՞ս պատրաստել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Մեծ Պահքի յոթերորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։

Ոսպով քյուֆթա

Ոսպով քյուֆթա պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ կարմիր ոսպ, 1 բաժակ բուլղուր, 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, 1 գլոիխ սոխ, կանաչ սոխ, աղ ու կարմիր պղպեղ։

Ոսպը լավ եփել, մինչեւ զանգվածը դառնա մածուցիկ։ Այդ ընթացքում առանձին տապակել մանր կտրատած սոխը, մինչեւ ոսկեգույն երանգստանալը։ Եփած ոսպը տեղափոխել խոր տարայի մեջ, ավելացնել բուլղուրը, տոմատի մածուկը, մանր կտրատած կանաչ սոխը, աղը եւ կարմիր պղպեղը։ Լավ խառնել բոլոր բաղադրիչները եւ թողնել սառչել մինչեւ 20-30 րոպե,որպեսզի բլղուրը փփկի։ Սառելուց հետո ավելացնել նախապես տապակած սոխը եւ նորից լավ խառնել։ Ձեռքով տալ ձվաձեւ կամ երկարավուն քյուֆթայի ձեւ։

Մատուցելիս կարող եք նորից համեմել կարմիր պղպեղով եւ շատ մանր կտրատած կանաչիներով՝ հավելյալ համի եւ տեսքի համար։

Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):

Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:

Նանիկ Աղասյան




Լրահոս