Լարված իրավիճակ Մերձավան համայնքում
Փարաքարի ընտրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանի տան դիմաց քաղաքացին բողոքի ակցիա էր իրականացնում ՝ պահանջելով ոստիկանությանը աշխատակիցներին կարգի հրավիրել, քանի որ տևական ժամանակ է, ինչ ոստիկանների աղմուկի արդյունքում իրենց քունն ու անդորը խաթարվել է:
Մերձավանի բնակիչը պահանջում էր ոստիկանության ղեկավար կազմից անձիք գան եւ խնդրին լուծում տան: Բանն այն է, որ 2025 թվականին սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ոստիկանությունը Մերձավանում ուժեղացված ծառայություն սկսեց:
Ոստիկանները անվտանգություն են իրականացնում Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կատարող Գեւորգ Հարությունյան տան մոտ:
Եվ ահա ըստ բնակչի ոստիկանները գիշերները աղմկում են բարձր ծիծաղում ու իրենց անդորրը խաթարում: Մի քանի անգամ ըստ բնակչի Մերձավանի ոստիկանության պաշտոնատար անձանց ասել են , սակայն խնդիրը չի կարգավորվել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























