Armenian text to speach

ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում Իրանից նավթ տեղափոխող նավ են կալանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել են պատժամիջոցների տակ գտնվող և Իրանից նավթ տեղափոխող նավ:

«ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում արգելափակել են պատժամիջոցների տակ գտնվող, որևէ պետության դրոշի ներքո չնավարկող, Իրանից նավթ տեղափոխող նավ», -հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարարությունը:

Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն «խաթարել անօրինական ցանցերը և կանգնեցնել Իրանին նյութական աջակցություն ցուցաբերող նավերը»։

«Միջազգային ջրերը չեն կարող օգտագործվել որպես վահան պատժամիջոցների տակ գտնվողների կողմից: Պատերազմի նախարարությունը կշարունակի զրկել անօրինական գործողներին և նրանց նավերին ծովային տիրույթում մանևրելու ազատությունից», – ասվում է գրառման մեջ:




Լրահոս