Armenian text to speach

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը ողջունել է երկաթուղային կապերի վերականգնման վերաբերյալ Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ այն համարելով տարածաշրջանում կայունության հասնելու խթան։

«ԵՄ-ն ողջունում է Կարսում երեկ կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը, որը նվիրված էր երկու երկրների միջև երկաթուղային կապերի վերականգնմանը: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կայուն ընթացքն արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական ընթացքը, որը կարևոր է երկարատև խաղաղության և կայունության համար», – ասել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակը:

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորման կոչ է անում: Բրյուսելի խոսքով՝ շահագործման հանձնվելուց հետո Կարս-Գյումրի երկաթուղային գիծը «կամրապնդի տարածաշրջանային կապը և կոնկրետ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ողջ բնակչությանը»:




Լրահոս