Armenian text to speach

Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար․ Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասնության թևեր»կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Լճափում խոսել է գյուղի խնդիրների լուծումների մասին․ «Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ։

Սա պետք է լինի, որովհետև եթե մենք ջուրը չէժանացնենք, մյուս արդյունքները չենք ստանա։ Ջուրը պետք է տաս գյուղացուն, որ ինքը չարչարվի և բերքը ստանա»,-ասել է Թաթոյանը։

Նա հավելել է՝ գյուղացին և գյուղատնտեսությունը մեր երկրի անվտանգության կարևոր մասն են։ (Գ)

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




Լրահոս