Armenian text to speach

Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը դադարեցրեց հացադուլը․ մանրամասներ բանտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնեց, որ այցելել է Վարդաշեն ՔԿՀ և հանդիպել Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի հետ։ Ինչ են զրուցել և ինչ են հորդորել Արթուր Ավանեսյանին, փաստաբանը մանրամասնում է․

«Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը՝ լեգենդար հետախույզը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հորդորներով դադարեցրել է հացադուլը։ Ավանեսյանի ոգին ու կամքը ամուր են, իսկ հավատը «Ուժեղ Հայաստանին» անբեկանելի։

Նշենք, որ Ավանեսյանի ապօրինի կալանքի վերաբերյալ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Հուսով ենք, որ այն հացադուլը, որն իրականացրել էր Արթուր Ավանեսյանը, կլինի նաև ազդակ քննիչներին, դատախազներին և դատավորներին առ այն, որ անհապաղ պետք է դադարեցվի գնդապետի ապօրինի կալանքը։ Իսկ եթե չլինի էլ, «Ուժեղ Հայաստանը» շատ շուտով իրականություն է լինելու, փոփոխություններ են լինելու, և Հայաստանում չեն լինելու այլևս քաղաքական հետապնդումներ և քաղաքական բանտարկյալներ»։

Քնար Մանուկյան




Լրահոս