Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խելքով տղա ես, ջահել տղա ես, լավ էլ կղեկավարես․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին ընտրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասնության թևերի» թիմը վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ մայիսի 5-ին շարունակել է նախընտրական հանդիպումները Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Թիմը շրջել է վարչական շրջանի տարբեր հատվածներում, հանդիպել քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության ծրագրային դրույթները և բաժանել նախընտրական բուկլետներ։

Հանդիպումների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել։ Նրանցից մեկը, մոտենալով Արման Թաթոյանին, նշել է, որ նա խելքով տղա է և լավ երկիր կկառավարի։

«Խելքով տղա ես, ջահել տղա ես, լավ էլ կղեկավարես»,- ասել է քաղաքացին։ (Գ)

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս