Armenian text to speach

Արդշինբանկը նվազեցրել է ՓՄՁ գործող վարկերի տոկոսադրույքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդշինբանկը շարունակում է աջակցել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը՝ բարելավելով ֆինանսավորման պայմանները և ընդլայնելով բիզնեսի համար հասանելի հնարավորությունները։

Բանկը վերանայել է ՓՄՁ հաճախորդներին տրամադրված վարկերի պայմանները։ Կարևորելով երկարատև համագործակցությունը և նպատակ ունենալով թեթևացնել հավատարիմ հաճախորդների վարկային բեռը՝ գործող պարտավորությունների տոկոսադրույքները նվազեցվել են 1 տոկոսային կետով։ Փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի մայիսի 5-ից։

Այս նախաձեռնությունը միտված է նվազեցնելու բիզնեսների ֆինանսական բեռը, խթանելու ներդրումային ակտիվությունը և ապահովելու առավել մրցունակ պայմաններ տեղի ձեռնարկատերերի համար։

Արդշինբանկը շարունակում է նաև զարգացնել ՓՄՁ հաճախորդների սպասարկման ենթակառուցվածքները։ Բիզնեսների սպասարկումն ավելի ճկուն դարձնելու նպատակով վերջերս գործարկվել է առցանց վարկավորման հնարավորություն www.sme.ardshinbank.am հարթակում, ինչպես նաև բացվել է փոքր և միջին բիզնեսի համար մասնագիտացված «Արդշինբանկ Բիզնես» մասնաճյուղը, որը գտնվում է Երևանում՝ Տիգրան Մեծի 16/12 հասցեում։ 

Բանկի կողմից առաջարկվող ՓՄՁ ծառայությունների ամբողջական փաթեթը ներառում է վարկային, հաշվարկային և խորհրդատվական լուծումներ՝ հարմարեցված տարբեր ոլորտներում գործող բիզնեսների կարիքներին։

ՓՄՁ գործընկերությանը և ցանկացած այլ ֆինանսական ծառայություններին վերաբերող հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա կոմունիկացիոն  կենտրոն 012 22 22 22 հեռախոսահամարով կամ այցելել Արդշինբանկի մասնաճյուղերից մեկը, ինչպես նաև օգտվել բանկի պաշտոնական կայքից՝ www.ardshinbank.am:

Արդշինբանկը շարունակելու է իր գործունեությամբ նպաստել գործարար միջավայրի զարգացմանը՝ լինելով վստահելի գործընկեր բիզնեսի համար։ 

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)




Լրահոս