Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:




























