Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այժմ կհնչի թնդանոթի 3 կրակոց, իսկ քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- նշված է հաղորդագրության մեջ։






























