Գոմեսը վստահ է, որ կմասնակցի աշխարհի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Ֆիորենտինա»-ի և Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը, ով շարունակում է վերականգնվել ստացած վնասվածքներից, հայտարարել է, թե կարող է խաղալ Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ. հայտնում է championat-ը:

«Ես վստահ եմ, որ պատրաստ կլինեմ աշխարհի առաջնության ժամանակ: Մունդիալն իմ ամենամեծ երազանքն է այս պահին, և ես իսկապես ցանկանում եմ այնտեղ գտնվել: Ընդ որում, ցանկանում եմ ոչ միայն հետևել հավաքականի խաղին կողքից, այլև օգնել նրան խաղադաշտում: Գերմանիայի հավաքականն առաջնության ֆավորիտներից է», – նշել է նա:




Լրահոս