Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել։
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Հայտնել էինք, որ զինվորը, թեև առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն նրան համարել են պիտանի և զորակոչել զինվորական ծառայության։
Քնար Մանուկյան






















