Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է Հարավային Կովկասում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 15-17-ը կայցելի Մոսկվա։
«Հատուկ շեշտադրում է նախատեսվում Հարավային Կովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարների վրա, ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետհակամարտային վերակառուցումը։ Ռուսաստանը և Թուրքիան հետաքրքրված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով։ Դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով։ Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։




























