Թերևս առաջին անգամ ՀՀ ընտրական գործընթացների պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է ի ցույց դնել պարզ թվաբանությամբ:
Այսպես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջնական հաշվված թվերով հավաքել է 58,287 ձայն։ 4 տոկոսի անցողիկ շեմը, որը հաշվարկվում է բոլոր վավեր քվեաթերթիկների և անճշտությունների հանրագումարից՝ 1,461,071-ից, կազմում է 58,443 ձայն։
Այսինքն՝ ԲՀԿ-ին անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասել է ընդամենը 156 ձայն։ Եվ այստեղ սկսվում է ամենակարևոր պահը. ԿԸՀ-ն Մինչդեռ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչեց, և այդ տեղերում ԲՀԿ-ն հավաքել է 222 ձայն։ 3-րդ դասարանի թվաբանությամբ 222-ը մեծ է 156-ից։
ԲՀԿ-ի պակասող ձայները լրանում են: Սա նշանակում է, որ առանձին 2 անվավեր ճանաչված տեղամասերում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը ազդում է ընտրությունների վերջնական պատկերի վրա։
Այլ կերպ ասած՝ անվավեր ճանաչված տեղամասերի արդյունքները ոչ թե տեխնիկական մանրուք են, այլ կարող են վճռորոշ լինել մանդատների բաշխման և քաղաքական ուժերի խորհրդարան անցնելու հարցում։
Հետևությունը պարզ է. ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչված հատվածը էական ազդեցություն ունի վերջնական արդյունքների վրա։ Ու այստեղ կա պայքարի, իրավական կռիվ տալու դաշտ: Թեև Փաշինյանի իշխանության օրոք որոշողը 1 հոգի է, ոչ թե պետական ինստիտուտները:
Եվ այդ մեկ մարդը որոշել է ԲՀԿ-ին դուրս թողնել ԱԺ-ից և արեց դա:




























