Forbes.Ամենահեռանկարայինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրը կազմել է մինչեւ 30 տարեկան 30 ամենահաջողակ եւ հեռանկարային երաժիշտների ցուցակը: 30 Under 30 վարկանիշային աղյուսակը գլխավորում է 19-ամյա ռեփեր Մաք Միլլերը:Ցուցակում հայտնվել են նաեւ  23-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը, 17-ամյա կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը, Pomplamoose դուետը `27-ամյա Ջեք Կոնտե եւ 25-ամյա Նատալի Դոն, ռեփեր Դրեյքը `25 տարեկան, Bon Iver խմբի մենեջեր Քայլ Ֆրենետտը` 24 տարեկան, Լեդի Գագան `25 տարեկան, Քեթի Փերին `27 տարեկան, Ռիհաննան `23 տարեկան եւ այլք: Forbes-ն իր պատմության մեջ առաջին անգամ է նման վարկանիշային աղյուսակ կազմում:




Լրահոս