Երիտասարդ վտարանդին ընդունվել է միաժամանակ բոլոր էլիտար համալսարանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գանայից վտարանդիների ընտանիքի զավակը` 17-ամա Կվազի Էնին Շիրլի քաղաքից (Նյու Յորքի նահանգ), միաժամանակ ընդունվել է ամերիկյան էլիտար բոլոր 8 համալսարանները:

Դիմորդին ընդունելու իրենց պատրաստակամության մասին են հայտարարել Յելի, Հարվարդի, Կոլումբիայի, Կորնելի, Փենսիլվանիայի և Պրինստոնի համալսարանները, Բրաունի համալսարանը և Դարտմուտի քոլեջը:

Էնինի հաջողությունը բացառիկ է, քանի որ էլիտար համալսարանները հայտնի են իրենց բարձր պահանջներով: 2014-ին նրանք բավարարել են ընդունելության հայտերը 9 տոկոսից պակաս: Սակայն երիտասարդի ուսման բարձր ցուցանիշները և լայն աշխարհահայացքը, ինչպես նաև՝ նրա ոչ սովորական կենսագրությունն արժանացել են բուհերի բարյացակամությանը:

Նրա օգտին ծառայած ևս մեկ գործոնը արական սեռին նրա պատկանելիությունն է, քանի որ վերը նշված ուսումնական հաստատություններ ընդունվել ցանկացողները հիմնականում աղջիկներ են: Երիտասարդը որոշել է ուսանել Յելի համալսարանում, որի շրջանավարտներն են ԱՄՆ-ի հինգ նախագահները, շատ գիտնականներ, արվեստի գործիչներ, բիզնեսմեններ:

Իր ընտրությունը Էնինը բացատրել է նրանով, որ Յելի համալսարանում երաժշտության լավ դասընթաց կա և լավ միջավայր. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Էնինը երազում է բժիշկ դառնալ, ինչպես իր ծնողները: Նա ընտրել է բիոինժեներիա մասնագիտությունը:




Լրահոս