The Financial Times.լավագույն թեվավոր արտահայտությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական The Financial Times թերթը կազմել է անցնող տարվա ամենաշատ օգտագործած արտահայտությունների ցուցակը.1.Արաբական գարուն. Հիշեցնենք, որ 2011թ. սկզբին արաբական մի շարք երկրներում սկսված հեղափոխական շարժումները Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում եւ Եմենում հանգեցրին իշխանափոխության: 2.Ճնշված միջին. Այս արտահայտությունը, որով բնորոշվում է միջին եկամուտ ունեցող մարդկանց խումբը3.Կորսված տասնամյակ` օգտագործվել է Լատինական Ամերիկայում 1980-ականներին եւ Ճապոնիայում 1990-ականներին, այժմ սկսել են օգտագործել զարգացած երկրների համար: 4.Կորսված սերունդ. ամերիկացի գրող Գերտրուդ Ստայնի այս արտահայտությունը բնորոշում է գործազրկությամբ տառապող երիտասարդներին: 5.Հեռախոսային ցանցահենություն. Սարսափելի հասկացություն, որով բնորոշվում է բջջային հեռախոսների նկատմամբ ցանցահենությունը:6.Գրավեք. 1960-70-ականների ուսանողական շարժումը, որն այժմ վերաձևակերպվել է “Գրավեք Ուոլ Սթրիթը” շարժման: 7.Հաքտիվիզմ. այս բառով բնորոշվում է համակարգչային ցանցերի օգտագործումը քաղաքական նպատակներով: 8.Մեծ բազուկա. Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կոչ է արել եգրոգոտու ճգնաժամի հաղթահարման հմար օգտագործել “մեծ բազուկա”: 9.Ֆրեքինգ (Fracking). հիդրավլիկ խզվածքներ, որոնք օգտագործվում են նավթի եւ գազի արդյունահանման համար 10.Բունգա-բունգա` նույնքան վիճելի է, որքան այն մարդու բարոյականությունը՝ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, որի երեկույթները այդ բառը բնորոշում է,- գրում է պարբերականը: 




Լրահոս