
Ուժեղ քամու հետևանքով քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Կիևյան կամրջի մոտ, տեղեկացնում armlur.am -ի թղթակիցը: Փողոցները լուսավորող լուսարձակը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է 57 համարի երթուղայինի վրա:
Վարորդը շտապ կանգնեցրել է մեքենան: Բարեբախտաբար երթուղայինի մեջ գտնվող որևէ ուղևոր չի տուժել: Նշենք, որ նշված հատվածում կանգառ կա, որտեղ մարդիկ կանգնած էին, սակայն նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնացել:
Ավելին, Կասյան փողոցում ուժեղ քամու հետևանքով մի շարք էլեկտրալարեր են պոկվել և խանգարում են երթուղային վարորդների ազատ տեղաշարժին: