Խաչիկ Ասրյանն Արագածոտնի մարզպե՞տ․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարության նոր կաբինետի ձեւավորումից հետո կսկսվի մարզպետների փոփոխությունը։ Այդ հարցն արդեն ակտիվորեն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Բացառված չէ, որ նոր մարզպետների շարքում եւս ի հայտ գան ուշագրավ կերպարներ։

Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվում է սպորտի նախարար Խաչիկ Ասրյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ վերջինս աշխատում է ամեն ինչ անել, որ այս հնարավորությունը մամուլում չքննարկվի՝ փոզմիշ չլինելու համար։ Լուրեր կան, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը փորձում է նշանակվել Կոտայքի մարզպետ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս