Armenian text to speach

«Կա՛մ գործարք, կա՛մ ամեն ինչ կոչնչացնենք»․Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին․

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ համատեղ ասուլիսում նաև տեղեկացրել է, որ իր բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները բանակցություններ է անցկացրել իրանական պատվիրակության հետ, դրանք եղել են արդյունավետ։ Հայտնի է, որ Թեհրանի թիմը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, քննարկումներն անցել են միջնորդների միջոցով:

«Տեսնենք՝ ինչ կստացվի: Կարծում եմ՝ համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա: Հուսով եմ՝ նրանք ճիշտ որոշում կկայացնեն, քանի դեռ շատ ուշ չէ: Կա՛մ գործարք կկնքվի, կա՛մ ամեն ինչ կոչնչացնենք»,- նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը, հավելել՝ Իրանը կարող է հզոր և բարգավաճող երկիր դառնալ: Թրամփի խոսքով՝ առաջիկայում կարող են ևս մեկ հանդիպում անցկացնել:

Թեհրանից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել Վաշինգտոնի թիմի հետ հանդիպումը, սակայն իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Աբբաս Արաղչին Սպիտակ տան բանագնացներին է ներկայացրել է Հորմուզի նեղուցը բացելու հիմնական պայմանները: Այն է՝ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը, իրանական բոլոր ակտիվները պետք է ապասառեցվեն, նաև դադարեցվեն ռազմական գործողությունները բոլոր ճակատներում։




Լրահոս