Armenian text to speach

Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի խաղաշապիկը վաճառվել է մոտ 5 միլիոն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի խաղաշապիկը, որով նա հանդես է եկել 1958թ․ աշխարհի առաջնության եզրափակչում, վաճառվել է աճուրդում 4,88 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է Sotheby’s-ի կայքը։

ԱԱ-1958-ի եզրափակչում Բրազիլիան հաղթել է Շվեդիային 5:2 հաշվով, 17-ամյա Պելեն խփել է 2 գոլ։

Աճուրդը մեկնարկել էր հունիսի 29-ին և ավարտվել հուլիսի 16-ին։

Ամենաթանկը մնում է ԱԱ-1986-ի եզրափակչից արգենտինացի Դիեգո Մարադոնայի խաղաշապիկը, որը 2022 թվականին աճուրդում վաճառվել էր 9,28 միլիոն դոլարով։




Լրահոս