ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ,որ նախնական վարկածի ինքնասպան եղած զինվոր Նարեկ Թորոսյանի դեպքով 2զինծառայող են ձերբակալվել եւ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
ArmLur.am-ը այսօր մանրամասներ էր հայտնել մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ։
Մասնավորապես՝ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորին ինքնասպանություն հասցնելու դեպքից առաջ ծեծի են ենթարկել ,որից հետո նա գնացել է ինքնասպանության ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը ճակատագրական է դարձել նրա համար։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Նշենք, որ մահացած զինծառայողը Չարենցավան քաղաքի բնակիչ Նարեկ Թորոսյանն է։
Քնար Մանուկյան




























