Հաջջը կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս հրաժարվել այս տարվա ուխտագնացությունից` վտանգավոր հիվանդության սպառնալիքի պատճառով:

Սաուդյան Արաբիայի իսլամական սրբատեղեր կատարվող ուղտագնացությունը հետաձգելու առաջարկով հանդես են եկել Ալ-Ազհար համալսարանի աստվածաբանները:

Ինչպես հաղորդել է «Մասրաուի» կայքը, նրանք խորհուրդ են տվել այս տարի հետաձգել հաջջը և ումրան, եթե մահաբեր վիրուսը տարածվի Մեքքայում և Մեդինայում, ուր գտնվում են մուսուլմանական հիմնական սրբավայրերը:

Ավելի վաղ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը զգուշացրել էր երկրի քաղաքացիներին Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսի տարածման մասին: Այդ երկիր այցելելություններից խորհուրդ է տրվում զերծ մնալ առաջին հերթին մեծահասակներին, մինչև 15 տարեկան երեխաներին, հղի կանանց, խրոնիկ հիվանդությամբ տառապող և վատառողջ մարդկանց:

Վտանգավոր վիրուսը Սաուդյան Արաբիայում առաջին անգամ հայտնաբերվել է 2012-ի սեպտեմբերին: Մասնագետների կարծիքով՝ հիվանդության աղբյուր կարող են լինել միասապատ ուղտերը, որոնք բնակվում են Արաբական թերակղզում:

Կորոնավիրուսով վարակման դեպքեր արդեն գրանցվել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Հորդանանում և Մեծ Բրիտանիայում: Սաուդյան Արաբիայի թագավորությունում դրանից արդեն զոհվել է ավելի քան 100 մարդ: Եգիպտոսում վտանգավոր հիվանդության կասկածով հոսպիտալացվել է 6 հիվանդ, որոնցից մեկի մոտ հիվանդության առկայությունը հաստատվել է:




Լրահոս