Երկու գյուղերն էլ տրանսպորտ չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Բագարան եւ Երվանդաշատ համայնքները տեւական ժամանակ է, ինչ հասարակական տրանսպորտ չունեն: Ինչի պատճառով էլ երկու համայնքների բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Դեռ ավելին՝ տաքսի ծառայությունները Արմավիր քաղաքից դեպի Բագարան համայնք տանելու համար ուղեւորից պահանջում են 4 հազար դրամ:

Խնդրի առնչությամբ armlur.am-ը զրուցեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատակից Համլետ Կուրղինյանի հետ, որն էլ հայտարարեց, թե այս հարցով հայտարարություն կա տրված, սակայն մասնակից չկա:

«Նորից մրցույթ ենք հայտարարել եւ ավտոբուսային, եւ միկրոավտոբուսային երթուղու համար, ուղղակի մասնակից չկա: Հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ ուղեւոր չկա: Մարդ չկա: Որին էլ ուղարկում ենք աշխատելու, թեւերը թափ տալով հետ է գալիս՝ ասելով, որ մարդ չկա: Մինչդեռ տարիներ առաջ այս երթուղու համար մրցույթին մասնակցող ընկերությունները շատ էին, նույնիսկ մրցակցություն կար»,- ասաց Կուրղինյանը:




Լրահոս