ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում տնտեսական կամ ռազմական հակամարտություն Չինաստանի հետ, քանի որ դա աղետալի կլինի ինչպես երկրների, այնպես էլ աշխարհի համար։
«Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև ցանկացած հակամարտություն՝ լինի դա տնտեսական, թե, Աստված մի արասցե, ռազմական, աղետալի կլինի ինչպես երկրների, այնպես էլ աշխարհի համար», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը «պետք է կառավարի» նման իրավիճակը՝ առանց զոհաբերելու իր սեփական շահերը։
«Սա է արտաքին քաղաքականության դժվարությունը. յուրաքանչյուր վարչակազմ ստիպված է գտնել հավասարակշռություն այս երկու հակադիր ուժերի միջև», – եզրափակել է նա։






















