Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը «Max» ալիքում։
Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 379 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 58.5 կմ խորության վրա։




























