Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումները լիովին չեն դադարեցվել, չնայած Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրի բացակայությանը, երկուշաբթի օրը հաղորդել է CNN-ը։
«Մինչև 5 միլիոն բարել նավթ է անցնում Պարսից ծոցից Օմանի ափերի մոտ գտնվող հարավային միջանցքով», – հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով նավագնացության աղբյուրներին։
CNN-ի հաղորդմամբ՝ նավագնացությունը շարունակվում է «չնայած իրանական անօդաչու թռչող սարքերի պարբերական հարձակումներին»։
«Հորմուզի նեղուցով երթևեկությունը շարունակում է ակտիվ մնալ՝ չնայած բոլոր առկա դժվարություններին», – մեջբերել է հեռուստաալիքը Մարիսկի ծովային հետախուզության գործակալության հայտարարությունը։




























