Armenian text to speach

Այս տարի Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կրճատվել է երկու երրորդով. Ալեքսեյ Օվերչուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կրճատվել է երկու երրորդով: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հարցին պատասխանելիս հայտնել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 միլիարդ դոլարի։ Սա հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն իջել է մինչև մոտ 8 միլիարդի։ Այս տարի տեղի է ունենում ապրանքաշրջանառության շատ դրամատիկ անկում։ 2025 թվականի համեմատությամբ ապրանքաշրջանառության մոտ երկու երրորդը։ Իրավիճակն այնպիսին է, որ ակնհայտ է՝ այն հետագայում ևս կրճատվելու է», – հայտարարել է փոխվարչապետը Չոլպոն Ատայում անցկացվող Ռուս-ղրղզական տնտեսական ֆորումի ետնաբեմում։

Օվերչուկի խոսքով՝ իրավիճակը, որն այժմ զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։

«Եվ մենք վերջին երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի մեր գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը», – ընդգծել է նա։




Լրահոս