Armenian text to speach

ՆԱՏՕ-ն Ուկրաինային տրամադրել է ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու կոորդինատները. ռուսական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս հաքերները պնդում են, որ ՆԱՏՕ-ի հետախուզության հետ կապված հիբրիդային պատերազմի մասնագետ Բարտ դե Վախտերը Ուկրաինայի անվտանգության ծառայությանը (SBU) է փոխանցել Ռուսաստանի Լենինգրադի և Կալինինգրադի մարզերում գտնվող նավթի ու գազի օբյեկտների տվյալներ։

Ըստ նրանց՝ փոխանցված տեղեկությունները ներառել են նաև «Գազպրոմ»-ի հեղուկացված բնական գազի ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալներ։

Հաքերները պնդում են, որ Դե Վախտերը կապված է HAVN կազմակերպության հետ, որը, նրանց խոսքով, համագործակցում է ՆԱՏՕ-ի հետախուզական և հատուկ գործողությունների կառույցների հետ։ Ռուսական կողմի այս պնդումները անկախ աղբյուրներով չեն հաստատվել։




Լրահոս