Armenian text to speach

Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակված Արթուր Խուդինյանին։

 

Արամ Ղազարյանը նշել է, որ Արթուր Խուդինյանը համատեղ ծառայության ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական որակներ, պատասխանատվություն և նվիրվածություն՝ ընդգծելով, որ նրա ձեռք բերած փորձն ու մասնագիտական կարողությունները նույն արդյունավետությամբ կծառայեցնի նաև Փրկարար ծառայության զարգացմանն ու խնդիրների լուծմանը։

 

Արթուր Խուդինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել ծառայության արդյունավետության բարձրացման գործում։




Լրահոս