Աուդի-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի եվ բախվել պատին. կա վիրավոր (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ինչպես armlur.am –ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ 09.30-ի սահմաններում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին Աուդի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վարելով մեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել պատին: Վթարի հետևանքով մի հոգի տեղափոխվել է հիվանդանոց:Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ ավտոմեքենան վարել է պաշտպանության նախարարության աշխատակից, սակայն, դա պետք է պարզի քննության ընթացքը:




Լրահոս