Armenian text to speach

Քանի ձայնով Լիլիթ Գալստյանը ընտրվեց ՄԻՊ հանձնաժողով նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության առաջադրած Լիլիթ Գալստյանն ընտրվել է 54 կողմ ձայնով։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ԱԺ հաշվիչ հանձնաժողովից։

Իսկ ինչպե՞ս են բաշխվել ձայները։

Նոր գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 պատգամավոր։ Այսինքն՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 41 պատգամավոր։

Եթե հաշվի ենք առնում, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանքի տակ է և չի մասնակցել քվեարկությանը, ապա քվեարկությանը մասնակցած ընդդիմադիր պատգամավորների թիվը 40 է։

Ըստ քվեարկության արդյունքի՝ Լիլիթ Գալստյանը ստացել է 54 կողմ ձայն։ Եթե բոլոր 40 ներկա ընդդիմադիր պատգամավորները կողմ են քվեարկել, ապա մնացած 14 ձայնը ՔՊ խմբակցությունից է։

Այսինքն՝ ընդդիմության թեկնածու Լիլիթ Գալստյանի ընտրությունն ապահովելու համար իշխանական ՔՊ-ից 14 պատգամավոր է կողմ քվեարկել։

Ստացվում է ուշագրավ քաղաքական պատկեր․ նույն նիստում ՔՊ-ն չի աջակցել ընդդիմադիր մյուս թեկնածուներին, մինչդեռ «Հայաստան» խմբակցության առաջադրած Լիլիթ Գալստյանի դեպքում իշխանական խմբակցության ներսից առնվազն 14 պատգամավորի աջակցություն է եղել։

Այս հաշվարկը հիմնված է ԱԺ խմբակցությունների թվաքանակի և քվեարկության հրապարակված արդյունքի վրա․ 64 ՔՊ + 29 «Ուժեղ Հայաստան» + 12 «Հայաստան» = 105 պատգամավոր, ընդդիմությունից 41-ից մեկի բացակայության դեպքում՝ 40 ձայն, 54-40=14։

Իսկ «Ուժեղ Հայաստան»-ի 3 թեկնածուները՝ Արեգա Հովսեփյանը, Դավիթ Ղազինյանն ու Հայկ Ֆարմանյանը, ստացել են ընդամենը 41 կողմ ձայն, մինչդեռ անհրաժեշտ էր 53 ձայն։

Սոնա Գրիգորյան




Լրահոս