Armenian text to speach

Ֆինանսների նախարարը Դոհա է մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի վերջին կմեկնի Կատարի Պետություն։

Համաձայն կառավարության համապատասխան որոշման՝ Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 28-30-ը գործուղվելու է Դոհա՝ մասնակցելու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպմանը։

Հատկանշական է, որ նախարարի գործուղման հետ կապված ծախսերը, ըստ որոշման, ամբողջությամբ կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։ Այսինքն՝ գործուղման համար պետական բյուջեից միջոցներ չեն նախատեսվում։

Վահե Հովհաննիսյանը Դոհայից վերադառնալուց հետո պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն՝ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի համապատասխան որոշմամբ սահմանված կարգով։

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը հարթակ է, որտեղ քննարկվում են ենթակառուցվածքային ներդրումների, ֆինանսավորման և միջազգային համագործակցության հետ կապված հարցեր։

Թե ինչ պայմանավորվածություններ և արդյունքներ կունենա Հայաստանի ֆինանսների նախարարի մասնակցությունը հանդիպմանը, պարզ կլինի գործուղման ավարտից և նախատեսված հաշվետվության ներկայացումից հետո։

Սոնա Գրիգորյան




Լրահոս