Ռուսաստանի Իրկուտսկի մարզում մոտ 200 մարդ բժշկական հսկողության տակ է գտնվում ժանտախտի կասկածանքով։ Պատճառը ժանտախտի դեմ պայքարի հետազոտական ինստիտուտի աշխատակցի հիվանդությունն է, որի հետ շփված 189 մարդ գտնվում է հսկողության տակ։
Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ աշխատակցի մոտ ախտորոշվել է «անհայտ պատճառաբանությամբ թոքաբորբ»։ Ընդլայնված թեստավորումը ժանտախտ կամ աշխատանքի հետ կապված միկրոօրգանիզմներ չի հայտնաբերել։ Գերատեսչությունը նշում է, որ Իրկուտսկի մարզում, ինչպես նաև Իրկուտսկ և Շելեխով քաղաքներում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։
Միաժամանակ, ԱՄՆ վարչակազմը հետևում է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի և կարանտինի մասին հաղորդումներին։























































































