Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՔՊ վարչության նիստի ժամանակ կուսակցությունից հեռացվել է նաև Ավետիք Օրդյանը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Օրդյանը Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակից էր։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Օրդյանը իշխանական շրջանակներում հայտնի է որպես ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից։ Նրա մասնակցությունը ՔՊ-ական միջոցառումներին և Փաշինյանի հետ հանրային միջոցառումներին, այդ թվում՝ հեծանվային երթերին, նախկինում ևս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Նա շատ ակտիվ կուսակցական աշխատանքով էր զբաղված և ՔՊ-ի ամենաակտիվ աջակիցներից էր։ Սակայն կուսակցության ներքին կարգապահական որոշումները խախտելու պատճառով վարչությունը նրան հեռացրել է կուսակցությունից։


Սոնա Գրիգորյան






















