Armenian text to speach

Թրամփը ցանկանում է սահմանափակել Ռուսաստանի աջակցությունն Իրանին, Մոսկվան՝ հակառակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Իրանին՝ վերջինիս պայքարը որակելով որպես «արդարացի գործ»։ Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերից մի քանի ժամ անց, երբ վերջինս պնդել էր, որ Ռուսաստանը քիչ է օգնում Իրանին, և ցանկություն հայտնել, որ այդ աջակցությունը չընդլայնվի։

Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ընթացքում Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մեջ։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, մարդասիրական օգնություն է տրամադրում Իրանին և չի հրաժարվելու երկկողմ տնտեսական ու ներդրումային համաձայնագրերից։

Միաժամանակ Թրամփը պաշտպանել է Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշումների մեղմացման որոշումը՝ պատճառաբանելով, որ նոր պատժամիջոցները կարող են խոչընդոտել Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններին։ Նա նաև քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պնդելով, որ ուկրաինական հարվածները վնասում են վառելիքի համաշխարհային շուկային։




Լրահոս