Ի՞նչ շանսեր ունի Արամ MP3-ն «Եվրատեսիլ-2014»-ում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ երիտասարդները մեծ հույսեր են կապում այսօր երեկոյան Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի ելույթի հետ:

Armlur.am-ի հարցին, թե նրանց կարծիքով ի՞նչ շանսեր ունի Արամ MP3-ն և դուր եկե՞լ է արդյոք նրա կատարումը իրենց, բոլոր հարցվածները լավատեսորեն պատասխանեցին, որ հայաստանյան ներկայացուցիչը լավագույնն է: Նրանք նշում էին, որ արդեն ծանոթ են երգին և հավանել են Արամ MP3-ի կատարումը:

Բոլորը հաջողություններ էին մաղթում Արամին` հույսով, որ այսօր կայանալիք Եվրատեսիլում հայ մասնակիցը հաճելի անակնկալ է մատուցելու իր հանդիսատեսին:

Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան




Լրահոս