Armenian text to speach

Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի մինչև 70 կգ քաշայինների կարգում դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը կլինի տիտղոսային։

 

«Ես լսել եմ, որ իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու։ Հաջորդ տարվա սկզբին, մոտավորապես առաջին եռամսյակում կլինի», – Ծառուկյանի խոսքերն է մեջբերում MMA Fighting-ը։

 

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոնը ամերիկացի Ջասթին Գեյջին է։

 

Նախորդ մենամարտում սեպտեմբերի 20–ին Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։




Լրահոս