Ջերմուկի քաղաքապետն ուզում է վերընտրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմուկի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանն առաջադրելու է իր թեկնածությունը հունիսի 8-ին սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց ներկայիս քաղաքապետը:

Հովհաննիսյանը նշեց, թե իր մրցակիցների վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս չունի: Անդրադառնալով այն լուրերին, թե ընտրություններից առաջ միշտ ճնշումներ են գործադրվում ջերմուկցիների նկատմամբ, նա նշեց.

«Դեռ ընտրությունները չեղած արդեն խոսում եք: Դեռ ընտրությունները չի եղել, ո՞վ է նման բան ասել: Անցյալ ընտրություններում էլ ոչ մի ճնշում էլ չի գործադրվել», – նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 37 համայնքներում ընտրվելու է համայնքի ղեկավար, իսկ 30-ում՝ ավագանու անդամ։




Լրահոս