Շառլ Ազնավուրը սատարում է Արամ MP3-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայանալու է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը, որում Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ն` իր «Not alone» երգով:

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը սատարել է Հայաստանի մասնակցին՝ գրելով.

«Հարգելի Արամ,  դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Թերևս ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը դուք եք ներկայացնելու: Ես վստահ եմ, որ Հայաստանի ամբողջ բնակչությունից բացի, նաև  Սփյուռքը հեռուստացույցի առջև ոգևորելու է ձեզ և փոխանցելու է իր ջերմությունը:

Հպարտ ենք, որ ունենք ձեզ պես երիտասարդ, ով այս համաշխարհային միջոցառմանը ներկայացնելու է Հայաստանը: Մաղթում եմ Ձեզ լավագույնը: Ես ու իմ ընտանիքը փշերի վրա նստած, հույսներս ձեզ վրա դրած, սպասելու ենք:

Դուք պետք է ցույց տաք, որ այն բանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախկինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային արենայում»: 




Լրահոս