ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշանակվել է Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։
Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, վարչապետի՝ նոյեմբերի 6-ի N 1084-Ա որոշման համաձայն՝ Դադունցը կառավարությունը կներկայացնի մի շարք օրենսդրական նախագծերի քննարկման ժամանակ։
Խոսքը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացում կատարելու, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու, ինչպես նաև ՀՀ սնանկության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի մասին է։
Որոշումն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։
Սոնա Գրիգորյան




























