Շունն օդաչուի լիցենզիա է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շունը ոչ միայն մարդու բարեկամն է, այլև, որոշ դեպքերում, մարդու հետ հավասար օգտվում է վերջինիս իրավունքներից:

Բրիտանական Կելլի լաբրադորը դարձել է աշխարհում առաջին շունը, որը թռիչքային սերտիֆիկատ է ստացել: Իր տիրոջ` Գրեմ Մաունտֆորդի հետ մեկտեղ շունն ընդանուր առմամբ 250 թռիչքաժամ ունի:

Տղամարդու խոսքով՝ երկրագնդի վրա չկա մեկ այլ շուն, որի թռիչքային ստաժը կազմում է 50 հազար մղոն. հայտնում է Metro-ն:

Այսուհետ Կելլին պաշտոնապես երկրորդ օդաչու լինելու իրավունք է ստացել: Նրան հանձնել են համապատասխան վկայական: Առաջին անգամ Գրեմ Մաունտֆորդը իր սիրելիին թռիչքի է վերցրել, երբ նա 12 շաբաթական էր: Այսօր լաբրադորը երեք տարեկան է, և այս ընթացքում հասցրել է օդում այնքան ժամանակ անցկացնել, որքան շատ մարդիկ չեն հասցնում իրենց ողջ կյանքի ընթացքում:

«Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ժպտում, երբ մենք Կելլիի հետ դուրս ենք գալիս ինքնաթիռից: Օդանավակայանի աշխատակիցները միշտ էլ բուռն են աևձագանքում այն փաստին, որ իմ երկրորդ օդաչուն շուն է», – ծիծաղելով ասում է Գրեմ Մաունտֆորդը:

Ավելի վաղ մենք հաղորդել էինք այն մասին, որ շները սկսել են պաշտոնապես վկայություններ տալ դատարաններում:




Լրահոս