Միջբանկային շուկայում իրականացվել է 900,000 դոլարի առքուվաճառք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ից մայիսի 8-ը ընկած ժամանակահատվածում հայաստանյան արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 148,813,522 ԱՄՆ դոլար՝ 412.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 169,169,088 ԱՄՆ դոլար՝ 413.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 413.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 413.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,756,357 EUR 571.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 18,255,421 EUR 575.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,170,256,928 ՌԴ ռուբլի՝ 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 194,661,985 ՌԴ ռուբլի 11.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:




Լրահոս