Ի՞նչ ազդեցություն են ունենում զբոսաշրջիկները տեղացիների հոգեբանության վրա. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդհանուր առմամբ` մեր հայրենակիցները կողմ են, որ Երևանը մշտապես շատ զբոսաշրջիկներ ունենա: Նրանք նշում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ նույնպես զբոսաշրջության շնորհիվ բիզնեսն ու ծառայությունները կզարգանան:

Armlur.am-ի հետ զրույցում մեր համաքաղաքացիները նշեցին, որ այս դեպքում նույնպես շահում է միայն Երևանը: Մարզերում տուրիզմը թույլ է զարգացած, և թանկ գներն էլ ավելի անհրապույր են դարձնում օտարերկրյա զբոսաշրջիկների մարզային այցելությունները:

Երևանցիները խոստովանեցին նաև, որ թեև զբոսաշրջիկներից երկիրը օգուտներ է քաղում, բայցև օտարերկրյա բարքերի ներթափանցումը հասարակության վարքի վրա հաճախ բացասական ազդեցություն է թողնում:

Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան

 




Լրահոս